Նիժնի Նովգորոդ քաղաքի № 8 ՕՌՄՄՊՄԴ սան է[2]։ Առաջին պրոֆեսիոնալ թիմը եղել է «Լոկոմոտիվ ՆՆ»-ը։ Դրանից հետո 2,5 տարի խաղացել է «Մորդովիայում», որի հետ 2006 թվականին դուրս է եկել առաջին դիվիզիոն։ 2008 թվականի կեսին վերադարձել է Նիժնի Նովգորոդ, որտեղ հանդես է եկել համանուն ակումբում։ 2010/11 և 2011/12 մրցաշրջաններին ակումբը զբաղեցրել է 3-րդ տեղը և մեկ անգամ մասնակցել Պրեմիեր լիգա դուրս գալու համար անցկացված փլեյ-օֆֆի խաղին ընդդեմ «Վոլգա» ակումբի[3]։ Ակումբի՝ պրոֆեսիոնալ կարգավիճակը կորցնելուց հետ տեղափոխվել է «Վոլգա», որի հիմնական կազմում այդպես էլ չի խաղացել, բայց վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Ռոտոր»։ Կես տարվա վարձավճարի ավարտից հետո վերադարձել է «Վոլգա», բայց հասկանալով, որ մարզչական շտաբն իր վրա հույս չի դնում, խզել է պայմանագիրը և վերադարձել «Ռոտոր»[4]։ Նոր մրցաշրջանից առաջ վերադարձել է «Մորդովիա», բայց գրեթե միանգամից ստացել է վնասվածք՝ խաչաձև ջլերի պատռվածքով, ինչից հետո բաց է թողել գրեթե մեկ մրցաշրջան։ 2014/15 մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել «Լուչ Էներգիա» ակումբում[5]։ 2015 թվականի ձմռանը համալրել է «Բալթիկա» ակումբի շարքերը[6]։ 2015 թվականի հուլիսի 8-ին պայմանագիր է կնքել «ՍԿԱ- Էներգիա» ակումբի հետ[7]։ 2016 թվականին տեղափոխվել է «Օլիմպիեց» ակումբ։